ՀՀ կառավարության հունվարի 16-ին կայացած նիստում հաստատվել են 2024 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կայացած մրցույթի արդյունքները:

Մրցույթի արդյունքներով «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր է ընտրվել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը։ Պարոն Սիմոնյանը բուհում դասավանդում է 1996 թվականից, եղել է ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանը, մինչև ռեկտորի պաշտոնում ընտրվելը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Կառավարության նիստում ընտրության արդյունքները հաստատելուց հետո Տիգրան Սիմոնյանին շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 16-ի N 32-Ա որոշում։