Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում եռակողմ հուշագիր ենք ստորագրել Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի և «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հիմնադրամի հետ։ Հուշագիրը ստորագրել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը և հիմնադրամի տնօրեն Արմեն Ղուկասյանը։
Եռակողմ հուշագրով նախատեսվում է նպաստել ավտոմոբիլային սպորտի մասսայականացմանը և նոր սերնդի մարզիկների պատրաստմանը, ինչպես նաև ճանապարհային անվտանգության և վարորդական մշակույթի մասին հանրային իրազեկության բարձրացմանը։
Կողմերը համաձայնվել են համագործակցել գիտական, կրթական և սպորտային ոլորտների արդյունավետ համատեղման, ինչպես նաև սպորտի և անվտանգության ոլորտում նորարարություններին նպաստող համատեղ ծրագրերի ստեղծման և իրականացման ուղղությամբ։
Եռակողմ համագործակցության շրջանակները լայն են և բազմակողմանի, մասնավորապես՝ ուսանողների համար վարպետաց դասերի և սեմինարների կազմակերպում, ֆեդերացիայի մասնագետներին ուսումնական ծրագրերում ներգրավում, իրազեկման համատեղ ծրագրերի իրականացում և այլն։