ՀՖԿՍՊԻ–ի մագիստրատուրայի և բակալավրի վերջին (4–րդ, 5–րդ) կուրսերի ուսանողները մասնակցել են «Դասավանդի՛ր, Հայաստան»–ի կողմից իրականացվող դասավանդման գիտելիքների և հմտությունների մակարդակի հետազոտման թեստավորմանը։ Թեստերը կազմվել են ԳԹԿ–ի կողմից նախկինում կիրառված ատեստացիայի հարցաշարերից։
«Դասավանդի՛ր, Հայաստան»–ի կողմից իրականացվող կրթական հետազոտությանը մասնակցելու և Հայաստնում կրթական անհավասարության դեմ պայքարում ներդրում ունենալու համար մասնակիցներն արժանացել են հավաստագրերի։