2024-2025 ուսումնական տարում Սփյուռքից ՀՖԿՍՊԻ–ի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 13 ուսանող։
Ուսանողները հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից են։ Նրանց հետ այսօր հանդիպել են ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը և ՄՀԶԾ բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը։
«Հարգելի՛ ուսանողներ, բարի գալուստ Հայաստանի միակ մարզական բուհ։ Վստահ եմ մեր բուհում ձեռք եք բերելու հարուստ գիտելիքներ և մասնագիտական հմտություններ, որոնք կիրառելու եք ձեր աշխատանքային գործունեության ողջ ընթացքումը։ Հուսամ՝ ձեզանից շատերը կկարողանան համալրել մեր անվանի շրջանավարտների շարքերը»,– իր խոսքում նշել է Տիգրան Սիմոնյանը և բոլորին մաղթել բարի երթ։