2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի ուսման վարձի զեղչերի դիմումներն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 2-30-ը:
Եթե սովորում եք ՀՖԿՍՊԻ–ի բակալավրի առկա ուսուցման համակարգում, ունեք 80 և ավելի ՄՈԳ և չունեք վերահանձնումներ, անհրաժեշտ է մոտենալ Բակալավրի բաժին` 010-55-33-10 (129), (bachelor@sportedu.am)
Եթե սովորում եք ՀՖԿՍՊԻ–ի մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգում, ունեք 80 և ավելի ՄՈԳ, անհրաժեշտ է մոտենալ Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժին՝ 010 553310 (164), gayane.tamrazyan@sortedu.am:
Համապատասխան փաստաթղթերի առկայությունը պարտադիր է։
Զեղչերը տրամադրվում են համաձայն ՀՖԿՍՊԻ–ի Վճարովի համակարգում ուսման վճարի (լրիվ և մասնակի) պետության կողմից ուսման վարձավճարների լրիվ փոխհատուցման (փոխատեղման) և պետական կրթաթոշակների և ներբուհական անվանական կրթաթոշակների հատկացման քաղաքականության։