Ֆիզկուլտուրայի ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստումը կիրականացվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։

Վերոհիշյալ վերապատրաստումը նախատեսված է միայն առարկայական գիտելիքի իմացության կարիք ունեցող և նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների համար:

Դասընթացները կմեկնարկեն 2024 թվականի սեպտեմբերի 11-ից և ավարտվի հոկտեմբերի 31-ին։

Մասնակիցները կարող են հայտագրվել օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 6-ը, հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/ypymj3z5