ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոսեքին (Adam Roczek)։
Կողմերը քննարկել են ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել են նաև համագործակցության այլ ուղղությունների։
Հանդիպմանը ներկա էին ՀՖԿՍՊԻ–ի արտաքին կապերի և ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ՄՀԶԾ բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը և ՖԻՄԱ մարզական ակումբի նախագահ Վարդան Հարությունյանը։