Եվրոպական համալսարանական խաղերին («EUG–2024») մասնակցելու նպատակով մրցավայր մեկնելուց առաջ ՀՖԿՍՊԻ ուսանող մարզիկների հետ հանդիպել է ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, մաղթելով՝ մարզիկներին հաջող մրցելույթներ և հաղթանակներ։
Այս տարի Եվրոպական համալսարանական խաղերն անցկացնում են Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում, հուլիսի 12–ից 24–ը։
«EUG–2024»–ի ծրագրով անցկացվող պարա–սեղանի թենիսի առաջնությունում մեր բուհը կներկայացնի մագիստրանտ Գևորգ Բեգլարյանը (մարզիչ՝ Ռիմա Բեգոյան)։
Թաեքվոնդոյի առաջնությունում ՀՖԿՍՊԻ–ն ունի երկու ներկայացուցիչ՝ 3–րդ կուրսի ուսանող Մելինե Հովհաննիսյանը և 2–րդ կուրսի ուսանող՝ Դավիթ Թորոսյանը։
ՀՖԿՍՊԻ–ի շախմատիստներն արդեն ավարտել են իրենց մրցելույթները EUG–2024–ում՝ դառնալով բրոնզե մեդալակիրներ։