«ՍՊՈՐՏ ԿԱԲ» գիտահետազոտական լաբորատորիայում թաեքվոնդոյիստների ֆունկցիոնալ մարզավիճակի հետազոտություն կազմակերպելու հնարավորություններին ծանոթանալու նպատակով ՀՖԿՍՊԻ է այցելել Էվոլուցիոն  թաեքվոնդոյի միջազգային ֆեդերացիայի (Evolutionary International Taekwon-Do Federation) նախագահ Ռուդոլֆ Կանը։

Կորեացի մասնագետին ընդունել է ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։ Ռեկտորի պաշտոնակատարի  ուղեկցությամբ Ռուդոլֆ Կանը եղել է «ՍՊՈՐՏ ԿԱԲ»–ում, ծանոթացել՝ լաբորատորիայի տեխնիկական հնարավորություններին և գիտական ներուժին։

Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության Ռուդոլֆ Կանն աշնանը ՀՖԿՍՊԻ–ում մասնագիտական սեմինար կանցկացնի թաեքվոնդոի դասախոսների և ուսանողների համար։

Պարոն Կանը բուհի գրադարանին է նվիրել իր հեղինակած «Թաեքվոնդոն սովորելու ճանապարհին» գիրքը։