ՀՖԿՍՊԻ–ի սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի դասախոսներ Նարեկ Պետրոսյանը և Կառլեն Հովհաննիսյանը մասնակցել են լեռնային ուղեկցորդների որակավորման միջազգային պրակտիկ դասընթացներին։
Եռափուլ ծրագրին, որն ավարտվելու է 2025 թվականին, բացի ամբիոնի դասախոսներից մասնակցելու է նաև ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը։
Դասընթացները կազմակերպում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, ԱՖՐԱՏ (AFRAT) ֆրանսիական տուրիստական կազմակերպությունը և Հայաստանում Ֆրանսիական քոլեջը։