ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանն ընդունել է One Run կիսամարաթոնի կազմակերպիչներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՖԿՍՊԻ–ի և One Run–ի հետագա համագործակցության, մասնավորապես՝ երևանյան կիսամարաթոնին բուհի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր։
Կողմերը հույս են հայտնել, որ հետագա համագործակցությունը հնարավորություն կտա ՀՖԿՍՊԻ–ին հաջորդ տարի հանդես գալ որպես երևանյան կիսամարաթոնի համակազմակերպիչ։
2024 թվականի երևանյան կիսամարաթոնը տեղի կունենա մայիսի 19–ին։
Մասնակցելու համար ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով https://onerunarmenia.com: