Հրավիրում ենք մասնակցելու Միջազգային Օլիմպիական Ակադեմիայի (ՄՕԱ) 2024 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված միջազգային սեմինարներին և նստաշրջաններին, որոնք կկայանան Օլիմպիայում (Հունաստան) հետևյալ ժամկետներում՝
● 64-րդ միջազգային նստաշրջան երիտասարդ մասնակիցների համար (08․06-21․06 2024 թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ ապրիլի 5–ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թ․ ապրիլի 22–ը։
● 31-րդ միջազգային սեմինար՝ ասպիրանտների համար (20․09 – 12․10 2024թ.)։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ հուլիսի 5-ն է, զեկույցների ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թ․ օգոստոսի 20–ը։
● Մագիստրոսական կրթության 2024-2025 ուսումնական տարվա ծրագրին դիմելու ժամկետը 2024 թ․ ապրիլի 15–ն է։
Մասնակցության համար ՄՕԱ-ի որևէլեզվի (անգլերեն, ֆրանսերեն, հունարեն) իմացությունը պարտադիր է:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՖԿՍՊԻ–ի Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի բաժին` հեռախոս 010 55 33 10(122)։