ՀՖԿՍՊԻ–ի Կարիերայի բաժինը բուհի բարձր կուրսեցիների համար կազմակերպել էր հանդիպում «Reebok Sports Club» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման թիմի ներկայացուցիչների հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Reebok Sports Club»–ի պահանջներին համապատասխանող ուսանողները հատուկ վերապատրաստում անցնելուց հետո հնարավորություն կստանան աշխատանքի անցնել ընկերությունում։
ՀՖԿՍՊԻ–ի 2022-2026 թթ․ Ռազմավարական ծրագրում հատուկ տեղ է հատկացված ուսանողների ու շրջանավարտների զբաղվածության և կարիերայի աճի հնարավորությունների զարգացմանը և աշխատաշուկայում՝ մրցունակության բարձրացմանը։