ՀՖԿՍՊԻ–ի Ֆուտբոլի ամբիոնի դասախոս Նարեկ Էլոյանը հաջողությամբ պաշտպանեց իր «Տուրիստական պատրաստության մեթոդական առանձնահատկությունները հանրակրթական դպրոցներում» (ԺԳ․00․02 – Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (ֆիզիկական կուլտուրա և սպորտ)) թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Նարեկ Էլոյանի գիտական ղեկավարը մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Հակոբյանն է։

Պաշտպանությունը տեղի ունեցավ ՀՖԿՍՊԻ–ում գործող 065 մասնագիտական խորհրդում։ Խորհուրդը միջնորդելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ Նարեկ Էլոյանին մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական կոչում շնորհելու համար։