Ուսանողների, դասախոսների և լրացուցիչ–շարունակական կրթության դասընթացների մասնակիցների համար ՀՖԿՍՊԻ–ի Ալբերտ Մնացականյանի անվան լսարանում կազմակերպվել էր սեմինար քննարկում «Թմրամիջոցների գործածման վնասակար հետևանքները, առկա հիմնախնդիրները» թեմայով։
Սեմինարը վարել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, փոխարինող բուժման ծառայության ղեկավար Աննա Ասատրյանը։
Սեմինարավարը կիսվել է իր փորձով, խոսել է թմրամիջոցների տարածման կանխարգելման և դրանց վնասակար հետևանքների վերաբերյալ, պատասխանել բազմաթիվ հարցերի։