«Գիտությունը սպորտում․ արդի հիմնախնդիրներ» ամենամյա գիտաժողովի առաջին օրվա թեման է՝ «Օլիմպիզմի, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի հիմնախնդիրները»։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՖԿՍՊԻ–ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը։
«Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկությունները հանրակրթական դպրոցի «Առողջ ապրելակերպ» բաժնում» թեմայով ելույթ ունեցան դասախոս Ս. Գ. Խաչատրյանը և մ.գ.թ., դոցենտ Ա. Գ. Ստեփանյանը։
«Մարաթոնյան վազքի դերն ու կարգավիճակը ժամանակակից աթլետիկայում» թեմայով ելույթ ունեցան մ.գ.թ., դոցենտ Վ․ Ա․ Սմբատյանը և մ.գ.թ., դոցենտ Ա․ Լ․ Հակոբյանը։
«Մարմնամարզության վերաբերյալ ատենախոսական աշխատանքների ուսումնասիրություն» թեմայով ելույթ ունեցավ գործավար Գ․ Բ․ Մկրտչյանը։
«Սպորտային կողմնորոշման և ընտրության տեսական մոտեցումների վերլուծությունն ըմբշամարտում» թեմայով ելույթ ունեցավ ասպիրանտ Ա. Հ. Մարտիրոսյանը։
«Սկավառականետորդների շարժողական ընդունակությունների ցուցանիշների և մարզական արդյունքների փոխկապվածությունը» թեմայով ելույթ ունեցավ դասախոս Մ. Ա. Հարությունյանը։
«Սպորտային զբոսաշրջության զարգացման նախադրյալները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ելույթ ունեցավ դասախոս Ե․ Գ․ Հակոբյանը։
«Սպորտային տուրիզմի ներդրման հնարավորությունը հանրակրթական դպրոցներում» թեմայով ելույթ ունեցան մ․ գ․ թ․ Ս. Հ. Դանիելյանը և դասախոս Ն. Խ. Պետրոսյանը։
Վաղը գիտաժողովը կշարունակի իր աշխատանքը։