Այսօր ՀՖԿՍՊԻ–ում արտերկրի քաղաքացիների 2023-2024 ուսումնական տարվա ընդունելության 1–ին օրն է։
«Ֆուտբոլ» և «Ծանրամարտ» մասնագիտությունների դիմորդները, բուժզննում անցնելուց հետո, հանձնեցին ընդհանուր ֆիզիկական պատրաստության քննություն և անցան հարցազրույց՝ մասնագիտական առարկայից։
Վաղը՝ սեպտեմբերի 5–ին, «Ըմբշամարտ», «Բռնցքամարտ», «Կարատե», »Աթլետիկա», «Ֆիթնես», «Հանդբոլ», «Մարմնամարզություն», «Շախմատ» և «Փրկարարական գործ» մասնագիտությունների դիմորդների ընդունելության օրն է։
Այս տարի արտերկրից ՀՖԿՍՊԻ են դիմել 30 դիմորդ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից։