ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հայաստանյան գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ անցկացվող «Ներգրավված քաղաքացի» հերթական խմբի դասընթացը:
Դասընթացը վարել են ՀՖԿՍՊԻ Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի դոցենտ տ․գ․թ․ Նազելի Զաքարյանը, Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս, պ․գ․թ․ Լուսինե Տանաջյանը:
Ծրագրի նպատակն է ինտերակտիվ ուսուցման մեթոդներով քաղաքացիների ակտիվության խթանումը և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ գիտելիքների ամրապնդումը: