ՀՖԿՍՊԻ–ում այսօր հյուրընկալել ենք Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաներին։

Երեխաներն անցնելով համապատասխան հրահանգավորում և նախնական մարզումներ մագլցել են արհեստական ժայռամագլցման պատը։

Համագործակցությունը կրթօջախի հետ կնպաստի սպորտային մարզումների և ֆիզիկական դաստիարակության միջոցով երեխաների սոցիալական ադապտացմանը։