Ցավով տեղեկացնում ենք, որ 2023 թ․փետրվարի 16-ին, կյանքից անսպասելի հեռացել է ՀՖԿՍՊԻ Բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնի (նախկին՝ Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոն) պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, սիրված մանկավարժ, ոլորտի հմուտ մասնագետ Մարիա Աղաջանյանը:
Մարիա Աղաջանյանը 1984 թվականից աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային բժշկության ամբիոնում: 2002 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն մարզիկների սրտի կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունների մասին թեմայով՝ դառնալով սպորտային բշկության և սպորտային սրտաբանության գիտության ոլորտում առաջին դոկտորը: Նրա գիտական աշխատանքները վերաբերվում են սպորտում մարզիկների սրտի հարմարվողականության հիմնախնդիրներին։ Ունի տպագրված ուսումնական ձեռնարկներ, աշխատություններ և «Սպորտային բժշկություն» դասագիրքը: Տիկին Աղաջանյանի ծավալած ուսումնական և գիտական աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել ՀՀ կառավարության և ինստիտուտի ղեկավարության կողմից:
Մարիա Աղաջայանն արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչման, սպորտային բժշկության գիտության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության պատվոգրի:
Տիկին Աղաջանյանի՝ ճանաչված գիտնականի, հիանալի անձնավորության, հոգատար ծնողի, հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում:
Ցավակցում ենք Մարինա Աղաջանյանի ընտանիքի անդամներին, բարեկամներին, հարազատներին։
Թո՛ղ Աստված հոգին լուսավորի։