Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «Ռուսական Ռեգիստոր ԱՐ» կազմակերպության կողմից արժանացել է սերտիֆիկատի, որով հավաստվում է, որ ՀՖԿՍՊԻ–ն ներդրել և համապատասխանում է կառավարման համակարգի պահանջներին, համաձայն ISO 10002։2018 «Որակի կառավարում, հաճախորդների բավարարվածություն» ստանդարտի։
Սերտիֆիկատը «Ազգային ընտրանի» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է ՀՖԿՍՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանին։
Միջոցառման ժամանակ պատվոգրեր են ստացել 2022 թվականի սպորտային տարում բարձր մարզական ձեռքբերումներ գրանցած ՀՖԿՍՊԻ ուսանող–մարզիկները՝ Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ), Մալխաս Ամոյանը (ըմբշամարտ), Գոհար Հարությունյանը (հրաձգություն), Վարազդատ Լալայանը (ծանրամարտ), Լիանա Գյուրջյանը (ծանրամարտ), Արթուր Բազեյանը (բռնցքամարտ), Սոնա Հարությունյանը (բռնցքամարտ), Համլետ Մանուկյանը (մարմնամարզություն), Մեսրոպ Նիկոյանը (սամբո), Արփինե Մնացականյանը (սամբո) և Մամիկոն Ղարիբյանը (շախմատ)։
Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցել են Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը, ՀՖԿՍՊԻ մասնագիտական ամբիոնների վարիչներ՝ Խաչիկ Հարությունյանը, Նարինե Սելումյանը, Աշոտ Դանիելյանը, Արևիկ Բաղդասարյանը։