Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում շնորհակալագրեր հանձնեցինք մարմնամարզության առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ դարձած մարզիկների անձնական մարզիչներին և ՀՄՖ–ի նախագահ Գագիկ Վանոյանին՝ մարզչական արդյունավետ աշխատանքի և Հայաստանում մարմնամարզության զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Ողջունելով մարզիչներին` ՀՖԿՍՊԻ ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը կարևորեց նրանց անգնահատելի դերակատարությունը մարզիկների հաղթանակներում։
Քննարկվեց նաև մարմնամարզության զարգացման գործում ՀՖԿՍՊԻ–ի անմիջական ներգրավվածությանը վերաբերող հարցեր։