Այսօր ՀՖԿՍՊԻ–ում կայացավ «Ռեկտորի գավաթ» ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղը։ «Անի» թիմը 6։3 հաշվով հաղթեց «Ըմբշամարտ» թիմին և դարձավ չեմպիոն։
Հաղթական գավաթը մարզիկներին հանձնեց բուհի ռեկտոր, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը։
Մրցաշարի մասնակիցները պարգևատրվեցին նաև անհատական մրցանակներով։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց՝ Վահան Շմավոնյանը, «Անի» թիմ, լավագույն ռմբարկու, 18 գոլի հեղինակ՝ Արման Մանուկյանը, «Անի» թիմ և մրցաշարի լավագույն խաղացող՝ Խաչիկ Հարությունյանը, «Ըմբշամարտ» թիմ։