ՀՖԿՍՊԻ առկա ուսուցման համակարգի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերում սովորող ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման զեղչերի ընդունման ժամանակահատված է սահմանվել ս․թ․ սեպտեմբերի 1–ից մինչև սեպտեմբերի 16–ը։
● ՀՀ սահմանամերձ համայնքների ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման,
● Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման,
● 2020թ-ի սեպտեմբեր 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման ժամանակահատված է սահմանվել ս․թ․ սեպտեմբերի 1–ից մինչև հոկտեմբերի 1–ը։