● «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ինստիտուտի կոլեգիալ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմին է, որն իրականացնում է օրենքով, ինստիտուտի կանոնադրությամբ նախատեսված և հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորություններ:
Խորհրդի իրավասություններից են մասնավորապես՝
● աշխատակարգի հաստատումը.
● ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
● ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը,
● ինստիտուտի գործունեության ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը, կառուցվածքի հաստատումը, հաստիքացուցակի հաստատումը,
● իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը։
● Խորհուրդը ստեղծվում է 5 տարի ժամկետով, ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան և բաղկացած է 20 անդամներից։
● Աշխատանքները կանոնակարգվում են ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգով։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Կարեն Գիլոյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Կրթություն
● 1996-2000 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
● 1987-1993 թթ. ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ)
Աշխատանքային գործունեություն
● 2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
● 2020 թ. մինչ օրս ՀՖԿՍՊԻ դասախոս
● 2018 թ. Բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ
● 2016-2020 թթ. Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար
● 1996-2016 թթ. Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան
● 2007-2014 թթ. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար
● 2005 թ. մինչ օրս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
● 2002-2019 թթ. Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,
● 2019-2021 թթ. Նախագահի տեղակալ
● 2000 թ. մինչ օրս Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ
● 1995 թ. «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող
● 1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը
● Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:
Պարգևներ
● 2019 թ.-ին Համահայկական խաղերի բացման արարողության և կազմակերպչական աշխատանքների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
● 2016 թ.-ին Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով
● 2015 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» անվանական հուշամեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ
● 2010 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» հուշամեդալով
● 2007 թ.-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով
Այլ տվյալներ
● 1988-1989 թթ. ծառայել է բանակում. ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար
● Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:
Նորություններ
Միջոցառում՝ նվիրված Հրանտ Շահինյանի 100–ամյակին
2023 թվականը շահինյանական է: Այս տարի լրանում է ժամանակակից օլիմպիական խաղերի հայ առաջինչեմպիոն Հրանտ Շահինյանի 100 ամյակը։ Այսօր ՀՖԿՍՊԻ–ում…
ՀՖԿՍՊԻ–ում նշվել է ուսանողների և երիտասարդների օրը
ՀՖԿՍՊԻ–ի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում նվիրված Հայաստանում նշվող ուսանողների և երիտասարդների…