Ինստիտուտի հիմնադրումից մեկ տարի հետո` 1946թ. ստեղծվել է ինստիտուտի գրադարանը:
Գրադարանի հիմնադրման գործում մեծ է եղել ինստիտուտի առաջին ռեկտոր Հայկ Փարսադանյանի օգնությունը:
Գրադարանն իր գրական ֆոնդերի բազմազանությամբ ոչ միայն հանրապետության այլև Խորհրդային Միության Ֆիզկուլտուրայի ինստիտուտների լավագույն գրադարաններից մեկն է եղել:
Գրադարանը գիտահետազոտական, տեղեկատվական և մշակութային կենտրոն է: Գրադարանի հարուստ հավաքածուները բազմատեսակ են՝ գրքեր, պարբերականներ, ատենախոսություններ, քարտեզներ, էլեկտրոնային կրիչներ և այլն:
Գրադարանից կարող են օգտվել ինստիտուտի բոլոր ուսանողներն ու ողջ անձնակազմը:
Ընթերցողական տոմս ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և մեկ լուսանկար (3×4սմ): Ընթերցողական տոմսը տրվում է անվճար:
- Գրապահոցի գրականության վերագրանցում
- Արդիականությունը կորցրած գրականության դուրս գրում
- Թերթերի, մասնագիտական ամսագրերի բաժանորդագրություն
- Նոր գրականության մշակում, գրանցում, կոմպլեկտավորում
- Վերագրանցված գրականության քարտարանների ստեղծում
- Գրադարանային քարտերի ստեղծում և թվայնացում
- Ընթերցողական տոմսերի ստեղծում
- Միջգրադարանային կապերի հաստատում
- Նոր գրքերի շնորհանդեսների և միջոցառումների կազմակերպում
- Էլեկտրոնային գրադարանի համալրում նոր նյութերով
Գրադարանը ֆոնդերի բազմազանությամբ համարվում է հանրապետության լավագույններից մեկը, իսկ որպես մասնագիտական` միակն է:
Գրադարանի ընդհանուր ֆոնդի 1/3-ը մարզական բնույթի է:
Գրադարանն ունի բժշկության, հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական, արվեստի, տեղեկատու բնույթի (բառարաններ, հանրագիտարաններ) հարուստ գրականություն:
Գրադարանի ֆոնդը հարուստ է նաև եվրոպական գրականությամբ հայերեն թարգմանություններով:
Գրադարանը սպասարկում է ավելի քան 2872 ընթերցողի:
Գրադարանի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ 60000 կտոր գիրք:
Ընթերցասրահում առկա են բոլոր առարկաների դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները: