1945 թվականին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ մեկտեղ ստեղծվեց նաև ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ամբիոնը: Ամբիոնը ղեկավարում էր Երևանի բժշկական ինստիտուտի դոցենտ Գ. Մուշեղյանը: Կես տարի անց ամբիոնի ղեկավար ընտրվեց դոցենտ Հ. Ստեփանյանը, որի շնորհիվ ամբիոնն ամրապնդվեց և համալրվեց նոր կադրերով:
1979թ. ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ նշանակվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Հարությունյանը:
Աշխատակիցների ուժերով հրատարակվեցին շուրջ 10 ուսումնամեթոդական ձեռնարկներ: Բավական է նշել, որ ամբիոնի դոցենտ Վ. Նիկոլյանը ընդգրկված էր ԽՍՀՄ ջրագնդակի օլիմպիական հավաքականի համալիր գիտական սպասարկման կազմում, իսկ դոցենտներ Է. Հայկազյանը, Ջ.Աբգարյանը, Ռ. Մաթևոսյանը և ավագ լաբորանտ Մ. Ասատրյանը իրականացնում էին Հայաստանի ձմեռային մարզաձևերի հավաքականների բժշկակենսաբանական սպասարկումը:
1994 – 1998 թթ ամբիոնը վերամիավորվելով անատոմիայի ամբիոնին՝ անվանվել է ֆիզիոլոգիայի և անատոմիայի ամբիոն: Ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ջ.Վ. Աբգարյանը:
1998-2003 թթ ֆիզիոլոգիայի ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ռ. Ե. Ղազարյանը:
2004 թ. ամբիոնը վերանվանվել է ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ.Գ. Աղաջանյանի ղեկավարությամբ:
2005-2008 թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարել է մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կ.գ.թ., պրոֆեսոր Ա.Ա. Հարությունյանը:
2008- 2020 թթ ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնը ղեկավարել է դոցենտ Մ. Ռ. Ասատրյանը:
2014 թ. սեպտեմբերին ամբիոնում բացվել է նոր ուսումնական լաբորատորիա և լաբորատորիայի վարիչ է նշանակվել Մ. Ռ. Սարգսյանը: Լաբորատորիայի սարքավորումներով համալրման աշխատանքները ընթացքի մեջ են:
2017 թ. ամբիոնը “TEMPUS” ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքել Երևանի պետական համալսարանի հետ, որի համաձայն մեր բուհի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ԵՊՀ-ում անցկացնել արյան համակարգի ֆիզիոլոգիական առաձնահատկությունների բացահայտման վերաբերյալ տարբեր լաբորատոր պարապմունքներ, ինչպես նաև իրականացնել գիտահետազոտական տարբեր աշխատանքներ:
2020 թ-ին ամբիոնը վերանվանվել է որպես բժշկակենսաբանական գիտությունների ամբիոն, որը ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Ն.Գ. Տեր-Մարգարյանը:
ՀՖԿՍՊԻ բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնը իր գործունեության տարիներին համալրված է եղել հանրապետությունում հայտնի գիտնականներով, որոնց մանկավարժական և գիտական գործունեությունը այժմ շարունակում են ամբիոնի երիտասարդ մասնագետները: