ՏԵՍԼԱԿԱՆ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ապագային միտված  տարածաշրջանային դերակատարությամբ բարձրագույն կրթական հաստատությունն է,  որը ձգտում է ունենալ  փոխակերպող ազդեցություն սպորտի և հարակից   ոլորտների վրա   որակյալ  կրթության,  գիտական և հետազոտական  մտքի, ստեղծարարության և  նորարարությունների միջոցով:

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՖԿՍՊԻ-ի առաքելությունն է սպորտի և հարակից ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին բավարարող եռաստիճան կրթական համակարգով մասնագիտական կադրերի պատրաստումը, շարունակական կրթության ապահովումը, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և ծառայությունների մատուցումը՝ ապահովելով բուհի  կայուն առաջընթացը:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Մենք ստեղծում ենք առողջ աշխարհ, ձևավորում ինտելեկտուալ անհատականություն

ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ 

Հայաստանի ֆիզիկական  կուլտուրայի և սպորտի ինստիտուտը կրթական նոր միջավայր է, ուր ուսանողը ձևավորվում է որպես համակողմանի զարգացած, արդիական գիտելիքներով ու հմտություններով զինված, հոգեպես հարուստ անձնավորություն: ՀՖԿՍՊԻ-ը  ձգտում է ձևավորել ոչ միայն մասնագիտական գիտելիքներով զինված, այլև բարոյական բարձր արժեքներով, սեփական ինքնությանը հաղորդ, հայրենասիրության և պատասխանատվության  բարձր  զգացողությամբ քաղաքացի, որը պատրաստ է դուրս գալու մեծ կյանք՝ գիտակցելով իր կարևոր դերը երկրի ապագայի կերտման գործում: Մեր բուհը ձգտում է ստեղծելու այնպիսի միջավայր, որը համակում է ուսանողին ապագայի հասանելիության զգացումով, բացում նրա ներուժը` տրամադրելով սովորելու և արարելու պատրաստակամություն: 

ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 

Համադրելով համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումները և հայ դպրության լավագույն ավանդույթները՝ մեր բուհը հնարավորություն է ընձեռում ոսանողներին լիարժեքորեն իրացնելու սեփական ներուժը և մրցունակ դառնալու թե հայաստանյան, թե համաշխարհային կրթական դաշտում: ՀՖԿՍՊԻ-ի նպատակն է՝ ձևավորել մասնագիտական խորը գիտելիքներով և արդիական հմտություններով օժտված և համակողմանի զարգացած անհատների, ովքեր ունեն ինքնուրույն գործելու, որոշումներ կայացնելու և այդ որոշումների համար պատասխանատվություն կրելու հմտություններ:

 ՍՏԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

ՀՖԿՍՊԻ -ը զինված է ստեղծագործ գաղափարների իրականացմանն անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ուսանողներին համընթաց քայլել արդի  փոփոխություններին: Ինստիտուտը ձգտում է առավելագույնս զարգացնելու ուսանողների ստեղծագործական ներուժը, նպաստելու նրանց ստեղծագործ ակտիվության դրսևորմանն ու զարգացմանը: մեր ուսանողները ներգրավված են իրական նախագծերում՝ կիրառելով ստացած գիտելիքները: 

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՖԿՍՊԻ-ի առաջընթացի հիմքը նորարարական մոտեցումներն ու գաղափարներն են։ ՀՖԿՍՊԻ-ը խրախուսում է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների նախաձեռնողականությունը և նորարարական գաղափարների, նոր մոտեցումների կիրառումը։ Լինել ՀՖԿՍՊԻ  ուսանող նշանակում է լինել անընդհատ զարգացման գործընթացի մասնակիցը: