Տարբերանշանը շրջանաձև է և շրջագծով մեծատառերով կորաձև գրված է ինստիտուտի անվանումը 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Տարբերանշանի ողջ շրջանագիծը դափնու ճյուղերն են՝ որպես հաղթանակի խորհդրանիշ: 

Կենտրոնում պատկերված է Կառույցի շենքի ուրվագիծը, իսկ ներսում բոցավառվող մարզական ջահ և բացված գիրք՝ վրան գրված Ինստիտուտի հիմնադրման տարեթիվը՝ 1945: 

Խորհրդանիշի ներքևի հատվածում, դափնու ճյուղերի մեջտեղում Հայաստանի Հանրապետության պետական դրոշն է՝ ծածանվող տեսքով: 

Հիմնական գույները դիպլոմատիկ մուգ կապույտն է և երկնագույնը, որոնք խորհրդանշում են գիտելիքի, կրթության գույները: