Պրակտիկա և կարիերա

Կարիերայի հարցերով բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) սեմինարների, կլոր սեղանների, կոնֆերանսների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման և վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և ուրիշ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպում, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն,

2) ուսանողների համար զբաղվածությանն առնչվող օգտակար գրականության մշակում և հրապարակում,

3) գործատուի հետ համատեղ արտադրական պրակտիկայի ձևաչափերի, պայմանների շուրջ բանակցում,

4) զբաղվածության ծառայությունների ու գործակալությունների հետ կապերի հաստատում և զբաղվածությանն առնչվող տեղեկատվության փոխանցման ապահովում ու տարածում,

5) փորձառության, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի և միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակում և համապատասխան աշխատանքների իրականացում,

6) պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքում, դրանց իրականացման ապահովում,

7) աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների պարբերաբար ուսումնասիրություն,

8) շրջանավարտների և ուսանողների հանդիպումների և կլոր սեղանների, շրջանավարտների մեծարման երեկոների, շրջանավարտների հավաքների կազմակերպում, շրջանավարտների աջակցությամբ և հանգանակած միջոցներով նպատակային ծրագրերի իրականացում։

 

Փորձառության հարցերով բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) փորձառության կազմակերպման մասին հրամանի նախագծի կազմում,

2) համապատասխան բազաների հետ փորձառության (պրակտիկաների) կազմակերպման և անցկացման պայմանագրերի կնքում,

3) փորձառության մեթոդիստների, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների համար գիտամեթոդական խորհրդակցությունների, սեմինարների, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների կազմա­կերպում,

4) դեկաններին և ամբիոնի վարիչներին փորձառության ընթացքի, թերությունների, ուսանողների հաճախումների մասին տեղեկատվության հաղորդում, անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցների ձեռնարկում,

5) փորձառության վերահսկման, մեթոդական ու կազմակերպչական օգնության ցուցաբերման, կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելություն փորձառության բազաներ,

6) փորձառության մեթոդիստների հետ շաբաթը առնվազն մեկ անգամ հանդիպման կազմակերպում` պրակտիկայի ընթացքում կատարված աշխատանքներին ծանոթանալու և ամփոփելու նպատակով,

7) կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա մեթոդիստների հետ համատեղ ուսանողների ամփոփիչ գնահատականների նշանակում,

8) մեթոդիստների հետ համատեղ խմբերի լավագույն ուսանող-պրա­կտի­կանտների որոշում և նրանց խրախուսում: