ԵՎՍ ՄԵԿ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բուհի ռեկտոր Դավիթ Խիթարյանը հյուրընկալեց Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմասին:

Ներկաների շարքում էին նաև ուսումնագիտական գծով պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը, որը նաև ներկայացնում է դահուկասպորտի ֆեդերացիան Հայաստանում, ռաֆթինգի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչները, Rafting.am կազմակերպության ղեկավար Վազգեն Խաչիկյանը, բուհի կիրառական մարզաձևերի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Դանիելյանը:

Առաջարկ եղավ, որ ռաֆթինգը դառնա բուհի նոր բացվող «Սպորտային տուրիզմ» մասնագիտության ձևերից մեկը, որը կներառվի «արկածային տուրիզմ»-ի մեջ: Մասնագետները կանցկացնեն դասախոսություններ և սեմինարներ:

Եղավ մեկ շատ կարևոր առաջարկություն եղավ ևս՝ ռաֆթինգ սովորեցնել նաև փրկարարներին: Սա փոխշահավետ առաջարկ է: Մենք տալիս ենք նոր մասնագիտական գիտելիքներ, իսկ աշխատաշուկան ստանում է ավելի պատրաստված և ավելի բանիմաց մասնագետներ: