Ֆակուլտետներ /

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ

Ինստիտուտն իր ուսումնական գործունեությունը սկսել է մեկ` Մանկավարժական ֆակուլտետով: Ֆակուլտետի դեկան է նշանակվել ճանաչված մարմնամարզիկ, մարզիչ-մանկավարժ Մ.Գուտովը:

1961 թվականին ինստիտուտում բացվել է երկրորդ ֆակուլտետը` Մարզչական: Ֆակուլտետի դեկան է նշանակվել փորձառու մասնագետ, խաղերի ամբիոնի վարիչ` Ա.Օգանովը:

Տարբեր տարիներին երկու ֆակուլտետներում դեկան են աշխատել դոցենտներ` Գ.Սաֆարովը, Ռ.Հակոբյանը, պրոֆեսորներ` Կ.Մանուկյանը, Գ.Ազիզյանը, Շ.Ջանյանը և Վ.Առաքելյանը:

2004 թվականին ստեղծվել է Մարզչամանկավարժական ֆակուլտետը, որը 2016թ. վերանվանվել է «Սպորտի մանկավարժություն և կառավարում»: Ֆակուլտետն այժմ ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Գ. Սարգսյանը:

Ֆակուլտետի շրջանավարտները տարբեր տարիների ընթացքում եղել են Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ, վաստակավոր մարզիչներ, ԱՊՀ երկրների կրկնակի չեմպիոններ և այլն:

Ֆակուլտետը պատրաստում է մանկավարժության բակալավր «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ:

2017-2018 ուստարում ֆակուլտետում սովորողների թիվը կազմում է 725 ուսանող, որից պետական պատվերով` 210, վճարովի հիմունքներով` 515 (11–ն արտերկրից):

ASIPC

Տիգրան Սիմոնյան

  Ծննդյան ամսաթիվ` 18.03.1974
  Հեռ.` + 374 10 556735
  Էլ. Փոստ` tigran.simonyan@sportedu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կրթությունը

  • 1981-1991՝ Արտաշատի N4 միջնակարգ դպրոց
  • 1991-1995` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` Աթլետիկայի մարզիչ-մանկավարժ
  • 1995-1998` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ասպիրանտուրա (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` ասպիրանտ

Աշխատանքային գործունեությունը

  • 1992-1993` Արտաշատի համալիր մարզադպրոց
    Պաշտոնը` Մարզիչ
  • 1993-1999` Արտաշատի աթլետիկայի մարզադպրո
    Պաշտոնը` Մարզիչ
  • 1996թ. մինչ օրս` Ֆիզիկական կուլտուրայի հայկակական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոնը` Աթլետիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ
  • 2004թ. մինչ օրս` ՛՛Հայաստանում Ֆրանսիական համալսարան՛՛ հիմնադրամ
    Պաշտոնը` ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ
  • 2020-ից` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոնը` Սպորտային մակավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան

Պետական մրցանակներ, պատվավոր կոչումներ և գիտական աստիճաններ

  • 1999 թ.՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
  • 2005 թ.՝ Դոցենտի գիտական կոչում
  • 2010թ՝ Աթլետիկայի միջազգային կարգի մրցավար,Աթլետիկայի Միջազգային Ֆեդերացիայի տեսուչ
  • 2014 թ.՝ Հատուկ մրցանակ Եվրոպական Օլիմպիական Կոմիտեի կողմից
  • 2015 թ` Հոբելյանական մեդալ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից

Մասնագիտական վերապատրաստումներ

  • 2004 թ. - Մոսկվա,ՌԴ,միջազգային սեմինար:
  • 2006 թ. - Քյոլն, Գերմանիա ,միջազգային սեմինար:
  • 2008 թ. - Մոսկվա ՌԴ, միջազգային սեմինար:
  • 2010 թ. - Բիրմինհեմ, Մեծ Բրիտանիա,միջազգային սեմինար:
  • 2012 թ. - Մոսկվա ՌԴ, միջազգային սեմինար:
  • 2013 թ. - Մոսկվա,ՌԴ, միջազգային սեմինարր:
  • 2015 թ. - Լիսաբոն,Պոռտուգալիա,միջազգայն սեմինար:
  • 2017 թ. - Պրավեց,Բուլղարիա, միջազգային սեմինար:

Գիտական աշխատություններ

  • Հեղինակ է 19 գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների