Մարզական լրագրություն և շախմատ /

Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետ

2000 թ. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնում բացվեց մարզական լրագրության բաժին, որը 2003 թվականից վերակազմավորվեց մարզական լրագրության և շախմատի ամբիոնի: Հիմնադրման օրվանից ամբիոնը գիտագործնական ակտիվ գործունեություն է ծավալել։

Մարզական լրագրության և շախմատի ամբիոնում ուսուցանվող դասընթացները ներառում են տպագիր, ռադիոհեռուստատեսային և ցանցային ժուռնալիստիկայի բոլոր հիմնարար ոլորտներն ու ուղղությունները (հայ մամուլի պատմության տարբեր շրջաններ, ժուռնալիստիկայի ներածություն, լրագրային ժանրեր, ԶԼՄ և օրենսդրություն, լրագրողական էթիկա, համացանցային լրագրության զարգացման առանձնահատկությունները և այլն): Մշտապես ուշադրության կենտրոնում են տեղական և արտասահմանյան արդի մամուլի զարգացման միտումները, լրագրություն-մենեջմենթ փոխառնչությունների ուշագրավ դրսևորումները:

Ամբիոնը հրատարակել է տասնյակ մասնագիտական գրքեր և մեթոդական հոդվածներ, թարգմանել մասնագիտական գրքեր: Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են ֆակուլտետային, համահամալսարանական, միջբուհական և միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարներին և աշխատաժողովների։ Նրանց զեկուցումները և հոդվածները պարբերաբար տպագրվում են հանրապետական և միջազգային ճանաչում ունեցող հանդեսներում և ժողովածուներում:

Վերջին տարիներին ամբիոնում նկատելի աշխատանք է տարվում` դիտարկելու մարզական լրագրագիտություն և մյուս մարզական մասնագիտությունների գիտական ձեռքբերումները։

Այսօր ամբիոնն ունի մասնագիտացված լսարան՝ ապահովված արդիական տեխնիկայով և սարքավորումներով, ամբիոնին անհրաժեշտ օժանդակ նյութերով և գրականությամբ:

ASIPC

Բաղդասարյան Արևիկ

  Ծննդյան ամսաթիվ` 24.07.1989
  Հեռ.` + 3741055 3310 1-06
  Էլ. Փոստ` arevik.baghdasaryan@sportedu.am

Ասիստենտ

Կրթությունը

  • 2006-2010՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ/ բակավավրիատի աստիճան/
  • 2010-2011՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ/ մագիստրոսի աստիճան/
    Որակավորում` Մարզական լրագրող, մանկավարժ
  • 2017-ից՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հայցորդ

Աշխատանքային գործունեությունը

  • 2011-մինչ այժմ` Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոն - Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի ասիստենտ
  • 2015-2017՝ "Շառավիղ" պարբերաթերթ
    Պաշտոն - Թղթակից
  • 2010-2011` թիվ 32 մանկապարտեզ
    Պաշտոն - Հրահանգիչ
  • 2008-2010` "Երկիր մեդիա" հեռուստատեսություն
    Պաշտոն - Թղթակից-լրագրող
  • 2007-2010` Թիվ 130 հիմնական դպրոց
    Պաշտոն - Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի
  • 2007-2008` "Արեգ +" ամսագիր
    Պաշտոն - Լրագրող

Մարզական գործունեություն և կոչումներ

  • 2003-2010՝ Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն և գավաթակիր
  • 2017՝ – ՀՀ սպորտի վարպետ (վոլոյբոլ)

Միջազգային ժողովների մասնակցություն

  • 2019 թ.՝ Հունաստան, Օլիմպիա, ՄՕԱ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման ամենամյա գիտաժողով
  • 2019 թ.՝ NEW DELHI, Sport INDIA conference
ASIPC

Հակոբյան Գագիկ

18.07.1941

պրոֆեսոր

ASIPC

Հակոբյան Երվանդ

04.10.1975

դասախոս

ASIPC

Մուրադյան Գոհար

28.04.1985

ասիստենտ

ASIPC

Բաղդասարյան Արևհատ

24.07.1989

ասիստենտ

ASIPC

Գրիգորյան Ժաննա

05.01.1951

դասախոս

ASIPC

Մարտիրոսյան Հասմիկ

14.04.1981

դասախոս

ASIPC

Վարուժան Շառոյան

12.11.1978

Տեխնիկական խմբագիր

ASIPC

Թագուհի Մանուկյան

08.08.1983

Լաբորանտ

Մամուլի ժանրեր

  1. Տեքստաբանություն
  2. Հայ մամուլի պատմություն
  3. Մամուլի ձևավորում
  4. Հեռուստառադիոմեկնաբանություն
  5. Նորությունների լրագրություն
  6. Խոսքի կուլտուրա
  7. Սպորտը մշակույթում և արվեստում
  8. Էկոլրագրություն
  9. Մենեջմենթ
  10. Արդի տեխնոլոգիա և ժուռնալիստիկա
  11. ԶԼՄ և քաղաքականություն

Մամուլի տեսություն

  1. Մարզական տերմինաբանություն
  2. Ժուռնալիստական վարպետություն
  3. Ոճաբանություն
  4. Արտասահմանյան մամուլի պատմություն
  5. Շախմատ
  6. Ռադիոհեռուստալրագրություն
  7. Հետաքննական լրագրություն
  8. Թարգմանչական գործ
  9. Հռետորական արվեստ
  10. Օնլայն լրագրություն
  11. Մարզական լրագրության արդի խնդիրները
  12. Մարզական լրագրողը արտակարգ իրավիճակում
  13. ԶԼՄ և օրենսդրություն, ԶԼՄ և ժողովրդավարություն

  1. Գ.Ե. Հակոբյան - Բազմաշերտ շախմատ, Ուսումնական ձեռնարկ, 1985
  2. Գ.Ե. Հակոբյան - Տասներեքերորդը, 1987:
  3. Գ. Ե.Հակոբյան - Տիգրան Պետրոսյան, Մենագրություն, 1989:
  4. Գ. Ե. Հակոբյան - Առեղծվածային Ֆիշեր, 1994:
  5. Ռ. Դ. Շառոյան - Ֆուտբոլի հանրագիտարան, 1996:
  6. Գ. Ե. Հակոբյան - Սովորենք ճիշտ խաղալ, Ուսումնական ձեռնարկ, 1996:
  7. Գ.Ե. Հակոբյան - Ով է շախմատիստը, Ուսումնական ձեռնարկ, 2000:
  8. Գ. Ե. Հակոբյան - Զինվորից մինչև արքա, 2003:
  9. Գ. Ե. Հակոբյան - Շախմատիստներ. ծանոթ և անծանոթ, 2006:
  10. Ռ.Դ. Շառոյան, Գ. Ե. Հակոբյան - Շախմատի համահայկական հանրագիտարան, 2007:
  11. Ռ. Դ Շառոյան - Ամենահաս ժուռնալիստիկան, ուսումնական ձեռնարկ, 2008:
  12. Ռ. Դ Շառոյան - Աղավնիներից մինչև տեսադարաշրջան, 2009:
  13. Ս. Ս. Ղարաբաղցյան - Եվրոպայի մշակութային ժառանգությունը, լրագրողական հոդվածների ժողովածու, 2009:
  14. Մ.Մ.Ստեփանյան - Ֆելիետոններ և երգիծապատումներ, հոդվածների ժողովածու, 2010:
  15. Ս. Ս. Ղարաբաղցյան - Հայ գաղթօջախներ, Հոդվածների ժողովածու, 2010:
  16. Գ.Ե. Հակոբյան - Կյանքս հայելու առջև, 2010:
  17. Ե.Գ. Հակոբյան - Շախմատի ուսուցման դասեր, Ուսումնական ձեռնարկ, 2011:
  18. Գ. Ե. Հակոբյան - Շախմատի ուսուցման դասեր, Ուսումնական ձեռնարկ, 2011:
  19. Г. Е. Акопян - Волшебник шахмат, 2012:
  20. Գ. Ե. Հակոբյան - Седа Аронова "Левон Аронян", 2013:
  21. Գ. Ե. Հակոբյան, Հ. Խալիկյան - Տիգրան Պետրոսյան-85, 2014:
  22. Գ.Ե. Հակոբյան - Ինքնազոհ թագուհին, 2016:
  23. Գ.Ե. Հակոբյան - Օդը, թոթը, լաբադկեն, կոթը և..., 2017:
Մամուլի ներածություն /1-ին կուրս/
Մարզական լրագրության հիմունքներ /1-ին կուրս/
Տպագիր ԶԼՄ դիզայն /2-րդ կուրս/
Հեռուստառադիոլրագրություն /2-րդ կուրս/
Հայ մամուլի պատմություն /2-րդ կուրս/
Լրագրողական էթիկա /2-րդ կուրս/
ԶԼՄ և քաղաքականություն /մագիստրատուրա/
ԶԼՄ և օրենսդրություն /մագիստրատուրա/
Շախմատ /մագիստրատուրա/
Նորությունների լրագրություն /մագիստրատուրա/
Արդի տեխնոլոգիաներ և ժուռնալիստիկա /մագիստրատուրա/
Մեդիաշուկայի ուսումնասիրության մեթոդները /մագիստրատուրա/

Մրցավարի գործունեության հուսալիությունը պայմանավորող հոգեբանական գործոնները (ֆուտբոլի օրինակով)

ՀՀ Հեռուստատեսությունների ծրագրային քաղաքականության արդի փուլը

Լրագրողական հետաքննություն