Ինստիտուտի հիմնադրումից մեկ տարի հետո` 1946թ. ստեղծվել է ինստիտուտի գրադարանը:

Գրադարանի հիմնադրման գործում մեծ է եղել ինստիտուտի առաջին ռեկտոր Հայկ Փարսադանյանի օգնությունը:

Գրադարանն իր գրական ֆոնդերի բազմազանությամբ ոչ միայն հանրապետության այլև Խորհրդային Միության Ֆիզկուլտուրայի ինստիտուտների լավագույն գրադարաններից մեկն է եղել:

Գրադարանը գիտահետազոտական, տեղեկատվական և մշակութային կենտրոն է: Գրադարանի հարուստ հավաքածուները բազմատեսակ են՝ գրքեր, պարբերականներ, ատենախոսություններ, քարտեզներ, էլեկտրոնային կրիչներ և այլն:

Գրադարանից կարող են օգտվել ինստիտուտի բոլոր ուսանողներն ու ողջ  անձնակազմը:
Ընթերցողական տոմս ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և մեկ լուսանկար (3×4սմ): Ընթերցողական տոմսը տրվում է անվճար:

  • Գրապահոցի գրականության վերագրանցում
  • Արդիականությունը կորցրած գրականության դուրս գրում
  • Թերթերի, մասնագիտական ամսագրերի բաժանորդագրություն
  • Նոր գրականության մշակում, գրանցում, կոմպլեկտավորում 
  • Վերագրանցված գրականության քարտարանների ստեղծում
  • Գրադարանային քարտերի ստեղծում և թվայնացում
  • Ընթերցողական տոմսերի ստեղծում
  • Միջգրադարանային կապերի հաստատում
  • Նոր գրքերի շնորհանդեսների և միջոցառումների կազմակերպում
  • Էլեկտրոնային գրադարանի համալրում նոր նյութերով

Գրադարանը ֆոնդերի բազմազանությամբ համարվում է հանրապետության լավագույններից մեկը, իսկ որպես մասնագիտական` միակն է:

Գրադարանի ընդհանուր ֆոնդի 1/3-ը մարզական բնույթի է:

Գրադարանն ունի բժշկության, հոգեբանության, մանկավարժության վերաբերյալ, ինչպես նաև գեղարվեստական, արվեստի, տեղեկատու բնույթի (բառարաններ, հանրագիտարաններ) հարուստ գրականություն:

Գրադարանի ֆոնդը հարուստ է նաև եվրոպական գրականությամբ հայերեն թարգմանություններով:

Գրադարանը սպասարկում է ավելի քան 2872 ընթերցողի:

Գրադարանի ընդհանուր ֆոնդը կազմում է մոտ 60000 կտոր գիրք:

Ընթերցասրահում առկա են բոլոր առարկաների դասախոսությունների էլեկտրոնային տարբերակները: