1945 թվականին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ մեկտեղ ստեղծվեց նաև ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ամբիոնը: Ամբիոնը ղեկավարում էր Երևանի բժշկական ինստիտուտի դոցենտ Գ. Մուշեղյանը: Կես տարի անց ամբիոնի ղեկավար ընտրվեց դոցենտ Հ. Ստեփանյանը, որի շնորհիվ ամբիոնն ամրապնդվեց և համալրվեց նոր կադրերով:

1979թ. ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ նշանակվեց կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռ. Հարությունյանը:

Աշխատակիցների ուժերով հրատարակվեցին շուրջ 10 ուսումնամեթոդական ձեռնարկներ: Բավական է նշել, որ ամբիոնի դոցենտ Վ. Նիկոլյանը ընդգրկված էր ԽՍՀՄ ջրագնդակի օլիմպիական հավաքականի համալիր գիտական սպասարկման կազմում, իսկ դոցենտներ Է. Հայկազյանը, Ջ.Աբգարյանը, Ռ. Մաթևոսյանը և ավագ լաբորանտ Մ. Ասատրյանը իրականացնում էին Հայաստանի ձմեռային մարզաձևերի հավաքականների բժշկակենսաբանական սպասարկումը:

1994 – 1998 թթ ամբիոնը վերամիավորվելով անատոմիայի ամբիոնին՝ անվանվել է ֆիզիոլոգիայի և անատոմիայի ամբիոն: Ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ջ.Վ. Աբգարյանը:

1998-2003 թթ ֆիզիոլոգիայի ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ռ. Ե. Ղազարյանը:

2004 թ. ամբիոնը վերանվանվել է ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնի` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ.Գ. Աղաջանյանի ղեկավարությամբ:

2005-2008 թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարել է մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան, կ.գ.թ., պրոֆեսոր Ա.Ա. Հարությունյանը:

2008- 2020 թթ ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոնը ղեկավարել է դոցենտ Մ. Ռ. Ասատրյանը:

2014 թ. սեպտեմբերին ամբիոնում բացվել է նոր ուսումնական լաբորատորիա և լաբորատորիայի վարիչ է նշանակվել Մ. Ռ. Սարգսյանը: Լաբորատորիայի սարքավորումներով համալրման աշխատանքները ընթացքի մեջ են:

2017 թ. ամբիոնը “TEMPUS” ծրագրի շրջանակներում պայմանագիր է կնքել Երևանի պետական համալսարանի հետ, որի համաձայն մեր բուհի ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ԵՊՀ-ում անցկացնել արյան համակարգի ֆիզիոլոգիական առաձնահատկությունների բացահայտման վերաբերյալ տարբեր լաբորատոր պարապմունքներ, ինչպես նաև իրականացնել գիտահետազոտական տարբեր աշխատանքներ:

2020 թ-ին ամբիոնը վերանվանվել է որպես բժշկակենսաբանական գիտությունների ամբիոն, որը ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Ն.Գ. Տեր-Մարգարյանը:

ՀՖԿՍՊԻ բժշկակենսաբանական գիտությունների ամբիոնը  իր գործունեության տարիներին համալրված է եղել հանրապետությունում հայտնի գիտնականներով, որոնց մանկավարժական և գիտական գործունեությունը այժմ շարունակում են ամբիոնի երիտասարդ մասնագետները: