ՀՖԿՍՊԻ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ` 2019-2020 ԹԹ. ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՀՖԿՍՊԻ-ՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ`
2019-2020 ԹԹ. ՍԵՊՏԵՄԲԵՐ

Բովանդակային և հայեցակարգային փոփոխություններ

• Ընդունելության քննությունների անցկացման նոր ձևաչափ։ Տեսական քննությունները՝ ծածկագրված եղանակով, գործնականները՝ տեսաձայնագրման։ Հաջորդ տարվանից բուհում ընդունելության քննությունների հիմքում գիտելիքն է, գրագետ դիմորդը։

• Դիմորդների թվաքանակի աննախադեպ աճ։ Բուհը նման քանակի դիմորդներ չէր ունեցել 12 տարի։ Մագիստրատուրայում նույնպես գրանցվեց մրցակցություն, այս տարի թափուր տեղեր չունենք։

• Ուսանողների ամփոփիչ քննությունների նոր կարգ է սահմանվել։ Այս դեպքում էլ քննություններն անցնում են ծածակագրված՝ ապահովելով լիարժեք անկողմնակալություն։ Նոր ձևաչափի կիրառումը սկսվել է անցած ուսումնական տարում առաջին կուրսից

• Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից առաջին անգամ հաստատվել և Բուհում ձևավորվել է Գիտական Կոչումներ շնորհելու մասնագիտական խորհուրդ:

Բուհը նոր ռազմավորություն է որդեգրել։ Մանկավարժական ուղղությունը, այդ թվում՝ ադապտիվ ֆիզիկական կուլտուրան և սպորտը հիմք վերցնելով՝ զարգացնել նոր ուղղություներ, մասնավորապես՝ առողջ ապրելակերպ, հանրային առողջություն, սպորտի կառավարում և մարկետինգ, սպորտի հոգեբանություն, մարզական լրագրություն, սպորտային տուրիզմ։ (Արդեն իրականացված միջոցառումներից են՝ ֆլեշմոբ «Մնա՛ տանը, մարզվի;ր տանը» խորագրով, վերելքներ՝ Հատիս, Արագած լեռներ, ռաֆթիգ՝ Դեբետ գետում)