«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ինստիտուտի կոլեգիալ կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմին է, որն իրականացնում է օրենքով, ինստիտուտի կանոնադրությամբ նախատեսված և հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորություններ:

Խորհրդի իրավասություններից են մասնավորապես՝
          ● աշխատակարգի հաստատումը.
          ● ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը,
          ● ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը,
          ● ինստիտուտի գործունեության ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը, կառուցվածքի հաստատումը, հաստիքացուցակի հաստատումը,
          ● իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը։

Խորհուրդը ստեղծվում է 5 տարի ժամկետով, ինստիտուտի կանոնադրությանը համապատասխան և բաղկացած է 20 անդամներից։
Աշխատանքները կանոնակարգվում են ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգով։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ
Կարեն Գիլոյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Կրթություն
1996-2000 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (գերազանցության դիպլոմ)
1987-1993 թթ. ԵրՊԻ մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա-կառավարում ֆակուլտետ (ավարտել է գերազանցությամբ)

Աշխատանքային գործունեություն
2020 թ. դեկտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
2020 թ. մինչ օրս ՀՖԿՍՊԻ դասախոս
2018 թ. Բասկետբոլի Եվրասիական լիգայի հիմնադիր խորհրդի նախաձեռնող խմբի անդամ և ընտրվել է լիգայի նախագահ
2016-2020 թթ. Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար
1996-2016 թթ. Հանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայի ավագ լրագրող, հաղորդավար, մեկնաբան
2007-2014 թթ. «Ուլիս» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար
2005 թ. մինչ օրս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս
2002-2019 թթ. Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,
2019-2021 թթ. Նախագահի տեղակալ
2000 թ. մինչ օրս Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ
1995 թ. «Նորք» հեռուստատեսության «Լուրեր» բաժնի լրագրող
1998 թ.-ին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը

Մեկնաբանել է 2004 թ.-ին՝ Աթենքում, 2008 թվականին՝ Պեկինում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թ.-ին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում և 2014 թ.-ին Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 22 և Եվրոպայի 31 առաջնություն: 2014 թ.-ին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2015 թ.-ին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը:

Պարգևներ
2019 թ.-ին Համահայկական խաղերի բացման արարողության և կազմակերպչական աշխատանքների համար ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
2016 թ.-ին Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով
2015 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Հրանտ Շահինյան» անվանական հուշամեդալով, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից ստացել է ոսկե մեդալ
2010 թ.-ին պարգևատրվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի «Տրդատ Երրորդ Արշակունի» հուշամեդալով
2007 թ.-ին պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով

Այլ տվյալներ
1988-1989 թթ. ծառայել է բանակում. ԽՍՀՄ ՀՕՊ, ավագ, մարտական հաշվարկի հրամանատար

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին, վրացերենին և գերմաներենին:

28.12.2023 թ․, Որոշում N4-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին

28.12.2023 թ․, Որոշում N3-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին

28.12.2023 թ․, Որոշում N2-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին

28.12.2023 թ․, Որոշում N1-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ «Նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու մասին

10.08.2023 թ․, Որոշում 10-Ա ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր Դավիթ Խիթարյանին փոխհատուցում տրամադրելու մասին

10.08.2023 թ․, Որոշում 9-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի կողմից 31 000 000 /երեսունմեկ միլիոն/ հհ դրամ վարկ ձեվակերպելու եվ ստանալու թույլտվության տալու մասին

29.06.2023 թ․, Որոշում 7-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամում հանձնախումբ ձևավորելու մասին

29.06.2023 թ․, Որոշում 6-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի 2022 թ․–ի անկախ աուդիտորական եզրակացությունը ի գիտություն ընդունելու մասին

29.06.2023 թ․, Որոշում 4-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի 2022 թ․–ի եկամուտների և ծախսերի կատարողականը հաստատելու մասին

04.05.2023 թ․, Որոշում 3 ՀՖԿՍՊԻ հիմնադրամի տնօրենի/ռեկտորի պարտականությունների կատարումը Անժելա Նուշիկյանին հանձնարարելու մասին

19.01.2023 թ․, Որոշում 2-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու մասին

19.01.2023 թ․, Որոշում 1-Լ ՀՖԿՍՊԻ հիմնադրամի 2023 թ․–ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը հաստատելու մասին

11.01.2021 թ․, Որոշում 1-Ա  ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր ընտրելու մասին

11.01.2021 թ․, Որոշում 2-Լ  ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր ընտրելու մասին

11.01.2021 թ․, Որոշում 3-Ա  ՀՖԿՍՊԻ հիմնադրամի ռեկտոր ընտրելու մասին

16.08.2021 թ․, Որոշում 5-Լ  ՀՖԿՍՊԻ հիմնադրամի 2020 թ․–ի աուդիտորական հաշվետվությունը, եզրակացությունը ի գիտություն ընդունելու և ՀՖԿՍՊԻ հիմնադրամի 2020 թ․–ի գործունեության մասին հաշվետվությունը հաստատելու մասին

16.08.2021 թ․, Որոշում 4-Լ  ՀՖԿՍՊԻ հիմնադրամի կառուցվածքը փոփոխություններով, ՀՖԿՍՊԻ հիմնադրամի հաստիքացուցակը հաստատելու մասին

Նորություններ

Նոր համաձայնագիր՝ կրթության շարունակականության ապահովման նպատակով

March 27, 2024

ՀՖԿՍՊԻ–ի ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը և Պրովիզոր–նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի տնօրեն…

ՀՖԿՍՊԻ–ում տեղի ունեցավ Սևակ Մնացականյանի հիշատակին նվիրված 3–րդ կրթամրցանակաբաշխությունը

March 22, 2024

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հետ…

Հայտարարություններ