Ինստիտուտն իր ուսումնական գործունեությունը սկսել է մեկ` Մանկավարժական ֆակուլտետով: Ֆակուլտետի դեկան է նշանակվել ճանաչված մարմնամարզիկ, մարզիչ-մանկավարժ Մ.Գուտովը:

1961 թվականին ինստիտուտում բացվել է երկրորդ ֆակուլտետը` Մարզչական: Ֆակուլտետի դեկան է նշանակվել փորձառու մասնագետ, խաղերի ամբիոնի վարիչ` Ա.Օգանովը:

Տարբեր տարիներին երկու ֆակուլտետներում դեկան են աշխատել դոցենտներ` Գ.Սաֆարովը, Ռ.Հակոբյանը, պրոֆեսորներ` Կ.Մանուկյանը, Գ.Ազիզյանը, Շ.Ջանյանը և Վ.Առաքելյանը:

2004 թվականին ստեղծվել է Մարզչամանկավարժական ֆակուլտետը, որը 2016թ. վերանվանվել է «Սպորտի մանկավարժություն և կառավարում»: Ֆակուլտետն այժմ ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Տ․Սիմոնյանը։

Ֆակուլտետի շրջանավարտները տարբեր տարիների ընթացքում եղել են Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ, վաստակավոր մարզիչներ, ԱՊՀ երկրների կրկնակի չեմպիոններ և այլն:

Ֆակուլտետում գործում է 7 ամբիոն, որոնք ներառում  են 24 սպորտաձևեր։

Ֆակուլտետը թողարկում է շրջանավարտներ հետևյալ մասնագիտություններով․

Բակալավրի կրթական ծրագիր

  • Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ
  • Ֆիզիկական դստիարակություն և ադապտիվ ֆիզիկական կուլտուրա

Մագիստրոսական կրթական ծրագիր

  • Ֆիզիկական դաստիարակութոյւն և սպորային մարզումներ
  • Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա
  • Ադապտիվ սպորտ

Դասընթացներն իրականացվում են և՛ առկա, և՛ հեռակա տարբերակով համապատասխանաբար 4 և 5 ուսումնական տարի տևողությամբ։

Ամբիոններ՝

  • Ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոն
  • Ֆուտբոլի ամբիոն
  • Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոն
  • Մարզախաղերի ամբիոն
  • Մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի և շախմատի ամբիոն
  • Ցիկլիկ մարզաձևերի ամբիոն
  • Ֆիզիկական դաստիարակության տեսության, մեթոդիկայի և ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ամբիոն

ASIPC

Տիգրան Սիմոնյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
  Ծննդյան ամսաթիվ` 18.03.1974
  Հեռ.` + 374 10 556735
  Էլ. Փոստ` tigran.simonyan@sportedu.am

Կրթությունը

  • 1981-1991՝ Արտաշատի N4 միջնակարգ դպրոց
  • 1991-1995` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` Աթլետիկայի մարզիչ-մանկավարժ
  • 1995-1998` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ասպիրանտուրա
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Որակավորում` ասպիրանտ

Աշխատանքային գործունեությունը

  • 1992-1993` Արտաշատի համալիր մարզադպրոց
    Պաշտոնը` Մարզիչ
  • 1993-1999` Արտաշատի աթլետիկայի մարզադպրոց
    Պաշտոնը` Մարզիչ
  • 1996թ. մինչ օրս` Ֆիզիկական կուլտուրայի հայկակական պետական ինստիտուտ
    (այժմ՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ)
    Պաշտոնը` Աթլետիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ
  • 2004թ. մինչ օրս` ՛՛Հայաստանում Ֆրանսիական համալսարան՛՛ հիմնադրամ
    Պաշտոնը` ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դոցենտ
  • 2020-ից` Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ
    Պաշտոնը` Սպորտային մակավարժության և կառավարման ֆակուլտետի դեկան

Պետական մրցանակներ, պատվավոր կոչումներ և գիտական աստիճաններ

  • 1999 թ.՝ Մանկավարժական գիտությունների թեկնածու
  • 2005 թ.՝ Դոցենտի գիտական կոչում
  • 2010թ՝ Աթլետիկայի միջազգային կարգի մրցավար,Աթլետիկայի Միջազգային Ֆեդերացիայի տեսուչ
  • 2014 թ.՝ Հատուկ մրցանակ Եվրոպական Օլիմպիական Կոմիտեի կողմից
  • 2015 թ` Հոբելյանական մեդալ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից

Մասնագիտական վերապատրաստումներ

  • 2004 թ.՝ Մոսկվա,ՌԴ,միջազգային սեմինար
  • 2006 թ.՝ Քյոլն, Գերմանիա ,միջազգային սեմինար
  • 2008 թ.՝ Մոսկվա ՌԴ, միջազգային սեմինար
  • 2010 թ.՝ Բիրմինհեմ, Մեծ Բրիտանիա,միջազգային սեմինար
  • 2012 թ.՝ Մոսկվա ՌԴ, միջազգային սեմինար
  • 2013 թ.՝ Մոսկվա,ՌԴ, միջազգային սեմինար
  • 2015 թ.՝ Լիսաբոն,Պոռտուգալիա,միջազգայն սեմինար
  • 2017 թ.՝ Պրավեց,Բուլղարիա, միջազգային սեմինար

Գիտական գործունեություն

  • Հեղինակ է 19 գիտական հոդվածների և մեթոդական ձեռնարկների

ՖԿՀՊԻ ստեղծման օրից (1945) գործում է մարմնամարզության ամբիոնը, որը կրում է հայ առաջին օլիմպիական չեմպիոն, մարմնամարզիկ Հրանտ Համազասպի Շահինյանի անունը: 

 Առաջին ամբիոնի վարիչ է նշանակվել հայտնի մարմնամարզիկ Սիմյոն Ղարագյոզյանը, ում հետագայում շնորհվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում:

1946թ. կարճ ժամանակամիջոցով ամբիոնի վարիչ է նշանակվել Գրիգորի Սաֆարովը, ով ավարտել էր Լենինգրադի (ներկայումս Սանկտ Պետերբուրգ)          Պ.Ֆ. Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: Այդ թվականին ամբիոնը համալրվել է երիտասարդ մասնագետներով` Փ.Ե. Բոյախչյան, Մ.Մ. Գուտով, լենինգրադցիներ Ա.Ե. Կսանտուպոլո և Մ. Կաշիրինա:

1947թ. ինստիտուտի դիրեկտոր Հ.Ե. Փարսադանյանի անմիջական միջնորդությամբ ամբիոնի վարիչ է նշանակվում ԽՍՀՄ ՍՎՎ Գևորգ Վասիլի Ալիխանյանը: 16 տարի` մինչև 1963թ. Գ. Ալիխանյանը ղեկավարել է ամբիոնը:              Գ. Ալիխանյանը հսկայածավալ ներդրում է ունեցել ոչ միայն ամբիոնի, այլ նաև Հայաստանի մարմնամարզության զարգացման գործում:

1948թ. ինստիտուտը տվեց իր առաջին շրջանավարտները և ամբիոնը համալրեցին երիտասարդ մասնագետներ Մ.Բաբասյանը, Լ.Քոչարյանը և ուրիշներ: Հետագայում ամբիոնը համալրվեց Կ.Գ. Բաբայան, Բ.Գ. Ամիրյան, Հ.Վ. Ղուկասյան, Լ.Լ. Զախարյան, Գ.Խ. Մարտիրոսյան, Վ.Մ. Հակոբյան նորավարտ մասնագետներով: 1947–1963թթ. ժամանակաշրջանում մարմնամարզության ամբիոնը կազմավորվեց և հաստատվեց որպես մանկավարժական, գիտամեթոդական, կազմակերպչական և մարմնամարզության սպորտային և զանգվածային ձևերի կոնսուլտացիոն կենտրոն Հայաստանում: Այստեղ պատրաստվում էին կադրեր, կազմավորվում էին թիմեր, ծնվում մտքեր: Այստեղ են ստացել իրենց կյանքի ուղեգրերն աշխարհի հայտնի շատ մարզիչներ, մարզիկներ և մանկավարժներ:

1963–1966թթ. ամբիոնի վարիչի պարտականությունը դրվեց Մ.Ա. Բաբասյանի, այնուհետև Գ.Խ. Մարտիրոսյանի վրա: 

1967-1977 թթ. ամբիոնը ղեկավարում էր Կ.Գ. Բաբայանը, 1977–1982թթ.             Հ.Վ. Ղուկասյանը, 1982–1989թթ. և  1994–1996թթ.` Ռ.Մ. Խիզանցյանը, 1989–1994 թթ. միջև ընկած ժամանակահատվածում` Ս.Ս. Նահապետյանը: 1996-ից 2007թ. ամբիոնը ղեկավարել է Ռ.Ն. Ազարյանը: 

2007թ. ամբիոնի վարիչ է նշանակվել պրոֆեսոր Ռ.Մ. Խիզանցյանը: 70 տարիների ամբիոնի գործունեության ընթացքում ՙմարմնամարզություն՚ են դասավանդել 50-ից ավել դասախոսներ:

Ամբիոնի կայացման և զարգացման գործում անկրկնելի դրական ներդրում են ունեցել պրոֆեսորներ Մ.Բաբասյանը, Հ.Ղուկասյանը, Կ.Բաբայանը, դոցենտներ և ավագ դասախոսներ` Փ. Բոյախչյանը, Բ. Ամիրյանը, Գ. Մարտիրոսյանը,                          Լ. Զաքարյանը, Լ. Քոչարյանը, Ա. Սարգսյանը, Գ. Քեշիշյանը և ուրիշներ:

Ամբիոնի պատմության ոսկե էջերն են լրացրել աշխարհահռչակ մարմնամարզիկներ` օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանը, Ալբերտ Ազարյանը, Էդվարդ Ազարյանը, աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ Արթուր Հակոբյանը, Էդվարդ Միքայելյանը: Միջազգային ճանաչում են ստացել Ալբերտ Ազնավուրյանը, Ազնիվ Գրիգորյանը, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչներ Սիմյոն Ղարագյոզյանը, Վարդգես Առաքելյանը, Հենրիկ Վանեցյանը:

Ամբիոնում մասնագիտացել են ավելի քան 30 ՄԿՍՎ-եր, 267 ՍՎ-եր, 68 ՀԽՍՀ և ՀՀ ՎՄ-եր, 28 ԽՍՀՄ չեմպիոններ և մրցանակակիրներ:

Ամբիոնի հայտնի մասնագետներից ինը արժանացել են ՀԽՍՀ և ՀՀ վաստակավոր գործչի բարձրագույն կոչմանը (Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Գևորգ Ալիխանյան, Վարազդատ Աբրահամյան, Հարություն Գարգալոյան, Սիմոն Ղարագյոզյան, Գրիգորի Սաֆարով, Վարդան Ղասաբյան, Վաչագան Հակոբյան): Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնի տասնմեկ դասախոսներ հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն: Նրանցից վեցին շնորհվել է պրոֆեսորի բարձր գիտական կոչում, իսկ երկուսին՝ Հ.Շահինյանին և Ա.Ազարյանին՝ պատվավոր պրոֆեսորի կոչում:

Ամբիոնի 15 մասնագետներ արժանացել են դոցենտի գիտական կոչման:

Բարձր սպորտային հաջողություններ գրանցելու համար ԽՍՀՄ ՎՎ-ի կոչմանն են արժանացել հինգ սպորտային մարմնամարզիկներ:

Այսօր էլ աշխարհին հայտնի հայ մարմնամարզիկներ՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ավետիսյանը և այլոք  հանդիսանում են ամբիոնի ուսանողներ և շրջանավարտներ:

Ամբիոնը մեծ ավանդ ունի հանրապետությունում մարմնամարզության քարոզչության և նրա մասսայականացման գործում:

Բազմաթիվ խոշոր մարմնամարզական զանգվածային ելույթներ են պատրաստվել և ցուցադրվել, որոնց մասնակցել են հազարավոր պատանիներ և աղջիկներ: Տարբեր ժամանակաշրջաններում այդ ելույթների գեղարվեստական ղեկավարներ են հանդիսացել` Գ.Սաֆարովը, Կ.Բաբայանը, Հ.Ղուկասյանը, Ռ.Խիզանցյանը: 

Սկսած 2003թ-ից ամբիոնում բացվել է «Սպորտային պարեր» մասնագիտությունն, իսկ 2019-2020 ուսումնական տարվանից նաև «Գեղասահք» մասնագիտությունը: Նշենք նաև, որ 2019-2020 ուստարվանից սկսած ամբիոնին է կցվել «Շախմատ» մասնագիտությունը:

Ներկայումս ամբիոնը համալրված է լավագույն մասնագետներով` պրոֆեսորներ, Ն.Սելումյան, Գ.Հակոբյան, դոցենտներ՝ Ս.Գալստյան, Մ.Մարգարյան,  Ք.Քեշիշյան,                Գ.Ղարիբյան, Հ.Գասպարյան, ասիստենտներ` Ա.Աբրահամյան,  Ա.Մարտիրոսյան, դասախոսներ՝ Լ.Վերմիշյան, Հ.Մխիթարյան, Գ.Խաչատրյան, Ե.Հակոբյան, Գ.Թադևոսյան:

 Ամբիոնի աշխատակիցների ուժերով պատրաստվել է ավելի քան 400 գիտական աշ-խատություն, որոնցից շուրջ 60 ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, դասագրքեր և ծրագրեր: Որոշ աշխատություններ թարգմանված են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով: Ամբիոնում հրատարակվել է նաև «Մարմնամարզություն» գիտամեթոդական ժողովածուն:

 

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են՝

1945–1946 Ս.Ա. Ղարագյոզյան,

1946–1947 Գ.Բ. Սաֆարով,

1947–1963 Գ.Վ. Ալիխանյան,

1963–1964 Մ.Ա. Բաբասյան,

1964–1967 Գ.Ս. Մարտիրոսյան,

1967–1977 Կ.Գ. Բաբայան,

1977–1982 Հ.Վ. Ղուկասյան,

1982–1989 Ռ.Մ. Խիզանցյան,

1989–1994 Ս.Ս. Նահապետյան,

1994–1996 Ռ.Մ. Խիզանցյան,

1996–2007 Ռ.Ն. Ազարյան,

2007–2012 Ռ.Մ. Խիզանցյան,

2012–2013 Հ.Կ. Հարությունյան,

2013–առ այսօր Ն.Վ. Սելումյան:

Պրոֆեսոր Հ.Գ.Թոփալյանի անվան աթլետիկայի ամբիոնը ստեղծվել է 1945 թվականին: Ամբիոնի վարիչ էր նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյանը: Տարբեր տարիների ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտ Ալեքսանդր Միրզոյանը, պրոֆեսոր Հրաչ Թոփալյանը, դոցենտ Անուշավան Ստեփանյանը, դոցենտներ Ռաֆիկ Հակոբյանը, Սերգեյ Միքայելյանը և Վալերի Մամաջանյանը: Ամբիոնում դասավանդել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Մարտին Վեքիլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Ամասիա Մինասյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարլեն Խաչատրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կոնստանտին Վեքիլյանը, պրոֆեսոր Սիմոն Թորոյանը և ուրիշներ:

1945-ին ստեղծվել  է Դահուկային սպորտի և ալպինիզմի ամբիոնը: Այնուհետև`ամբիոնը վերանվանվել է Դահուկային սպորտի և տուրիզմի, իսկ 1995-ին` Կիրառական մարզաձևերի ամբիոն: Տարիների ընթացքում ամբիոնը ղեկավարել են դոցենտ Մուշեղ Մամիկոնյանը, ապա` Հակոբ Կերսելյանը, այնուհետև` ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Մարտին Վեքիլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալեքսանդր Միրզոյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Մելոյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, պրոֆեսոր Աղվան Չատինյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող պրոֆեսոր Գառնիկ Հակոբյանը:

Լողի ամբիոնը կազմավորվել է 1945 թվականին: Ամբիոնի առաջին վարիչն էր Մոսկվա քաղաքից հրավիրված Վլադիմիր Սավելևվը: Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են` Հայաստանի վաստակավոր մարզիչ Անատոլի Սոկրյուկովը, ՖԿ և սպորտի վաստակավոր գործիչ Ալբերտ Կոստանյանը, ՄԳԹ, պրոֆեսոր, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Իգոր Սաֆարյանը: 2016թ. Կիրառական մարզաձևերի և լողի ամբիոնները միավորվեցին:

2020թ սեպտեմբերի 1-ից Աթլետիկայի ամբիոնին միավորվեցին կիրառական մարզաձևերի ամբիոնի վերնշված մասնագիտությունները՝ լողը, դահուկային սպորտը, հեծանվասպորտը և ամբիոնը վերանվանվեց «Ցիկլիկ մարզաձևերի ամբիոն»: Այժմ ամբիոնի վարիչ է ընտրվել մգթ, դոցենտ ՎԱՍմբատյանը: 

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրումից հետո, 1945թ. դեկտեմբերի 10-ին կազմավորվեց մարզախաղերի ամբիոնը` ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, դոցենտ Ա. Օգանովի ղեկավարությամբ: Ամբիոնի կազմում, որպես մասնագիտական առարկա, ընդգրկված էր նաև ֆուտբոլ մարզաձևը:

1967-68 ուս. տարում առանձնանալով մարզախաղերի ամբիոնից` ստեղծվեց ֆուտբոլի և թենիսի ամբիոնը, իսկ 1975թ. ամբիոնը ընդլայնվեց նոր մարզաձևով` մականախաղով: 1987թ. թենիս և սեղանի թենիս մասնագիտությունները տեղափոխվեցին մարզախաղերի ամբիոն: 2003թ. թենիսը նորից վերականգնվեց ամբիոնում: 2016-2020թթ ամբիոնը վերամիավորվեց մարզախաղերի ամբիոնին, իսկ 2021-2020 ուսումնական տարվանից ամբիոնը նորից սկսեց իր գործունեությունը, որպես առանձին ամբիոն /Ֆուտբոլի ամբիոն/:

Ամբիոնում այսօր դասավանդվում է ֆուտբոլի տեսություն և մեթոդիկա (մասնագիտություն/, մարզչամանկավարժականկատարելագործում առարկաները, ինչպես նաև ֆուտբոլ առարկքան (ընդհանուր կուրս): Ուսուցումը ամբիոնում տարվում է եռաստիճան համակարգով` բակալավր, մագիստրատուրա և ասպիրնտուրա:

Ամբիոնի առաջին վարիչ է ըւնտրվել ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ, հանրապետությում թենիսի հիմնադիրներից մեկը` Բորիս Մելիքյանը, որը ամբիոնը ղեկավարել է մինչև 1979 թվականը: 1979-1983 թթ. ամբիոնը ղեկավարել է ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ, միջազգային կարգի մրցավար,Հայաստանում մականախաղի հիմնադիրներից մեկը, Հրանտ Հովհաննեսի Նարինջյանը: Այնուհետև մեկ տարի ամբիոնի վարիչի պաշտոնակատար  է եղել ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Ռոբերտ Բարսեղյանը: 1984 թ. մինչև 2004թ. ամբիոնը ղեկավարել է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ստեփան Տիգրանյանը:

2004թ. ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնել է մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արամ Աղվանի Գրիգորյանը: 

Ամբիոնի հնագույն դասախոսներից են Նիկոլայ Խաչիյանը, ՀՀ վաստակավոր մարզիչներ Ռոլանդ Մանվելյանը, Հրանտ Նարինջյանը /մականախաղի միջազգային կարգի մրցավար/, Ռոբերտ Բարսեղյանը /ՀՀ վաստակավոր մարզիչ/:  

1970-ական թվականներին ամբիոնը համալրվեց ինստիտուտի շրջանավարտներով` Ստեփան Տիգրանյան, Գևորգ Պապյան /ֆուտբոլ/, Վալենտին Դավթյան. Մարտին Խումարյան /թենիս/, Սամսոն Հակոբյան /ֆուտբոլ, մականախաղ/, Ա. Չատինյան /մականախաղ/:

Ամբիոնում տարբեր տարիներ դասավանդել են ՀՀ վաստակավոր մարզիչներ Ալիկ Աբրահամյանը, Հակոբ Դուրգարյանը, Հովհաննես Մանթառլյանը, Հրայր Միրզոյանը, Սուրեն Մելքոնյանը:

Ամբիոնի չորս դասախոսներ տարբեր տարիների պաշտպանել են գիտական թեզ, որի արդյունքում նրանց շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում /Ստեփան Տիգրանյան, 1977թ., Գևորգ Պապյան, 1981թ., Աշոտ Չատինյան, 1992թ., Սամսոն Հակոբյան, 1995թ./;

Ամբիոնում 1968թ. առ այսօր հրատարակվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ և մայրենի լեզվով դասագիրք:

 

Դասախոսների ուժերով պատրաստվել և հրատարակվել են շուրջ 20 մեթոդական նամակներ, հանձնարարականներ և 220-ից ավել թեզիսներ:

Ամբիոնն իր գոյության ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտներ, որոնցից 73-ը ունեն ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում և այսօր էլ մարզում են ՀՀ հավաքական և հանրապետության առաջատար թիմերը:

Ամբիոնի 120 շրջանավարտներ արժանացել են  ԽՍՀՄ սպորտի վարպետի, իսկ մականորդ Սոս Հայրապետյանը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, նա օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, ԽՍՀՄ բազմակի /12 անգամ/ չեմպիոն, 9-ակի գավաթակիր, Եվրոպական երկրների չեմպիոնների կրկնակի հարթող: Արկադի Անդրեասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Խորեն Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ամբիոնի լավագույն շրջանավարտներից կարելի առանձնացնել ՀՀ ազգային հավաքականի անդամներ Էդգար Մանուչարյանին, Արարատ Առաքելյանին, Վահագն Մինասյանին, Արսեն Բալաբեկյանին, Կարեն Դոխոյանին, Արմեն Պետիկյանին, Արմեն Շահգելդյանին, Կարեն Մուրադյաին և Հայաստանի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես նաև սեղանի թենիսիստուհիներ Նարինե և Էլմիրա Անտոնյանները միջազգային կարգի սպորտի վարպետներ են, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների հաղթողներ և գավաթակիրներ:

Ամբիոնի անվանի մարզիկ-շրջանավարտներից են ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը, Արմեն Սարգսյանը, Սամվել Պետրոսյանը, Ալբերտ Սարգսյանը, սեղանի թենիսիստներ Աննա Պողոսյանը, Անիտա Զախարյանը, Գեղամ Վարդանյանը, թենիսիստներ Ռոզա Պրուդնիկովան, Լարիսա Հովսեփյան-Թադևոսյանը /այսօր նրանք դասավանդում են ամբիոնում/, Հրանտ Կարապետյանը, Եդիգար Եդիգարյանը, Լևոն Աբովյանը, Աիդա Խալաթյանը, Վահե Ավետիսյանը, Հայկ Զորանյանը, Հարություն Սոֆյանը  և շատ ուրիշներ: 

Ամբիոնի շրջանավարտ Վազգեն Սարգսյանը խոշոր ծառայություն մատուցեց Արցախի ազատագրման, ՀՀ ազգային բանակի ստեղծման, հանրապետության քաղաքական և հասարակական գործունեության բարելավման և կայացման գործում: Փայլուն գործունեության համար հայ ազգը նրան շնորհեց Սպարապետի պատվավոր կոչումը, իսկ հետմահու արժանացավ Հայաստանի Հանրապետության հերոսի կոչման: Ամբիոնը նրա անվան ֆուտբոլի հուշամրցաշար է անցկացնում: Ամբիոնի կողմից անցկացվել և անկացվում  են նաև ՀՀ վաստակավոր մարզիչ Ալիկ Աբրահամյանի ֆուտբոլի միջբուհական, թենիսից ՀՀ վաստակավոր մարզիչ Բորիս Մելիքյանի և ինստիտուտի նախկին ռեկտոր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Աղասի Չարչօղլյանի, ամբիոնի նախկին աշխատակիցների հուշամրցաշարերը և «Ռեկտորի գավաթ»-ի խաղարկություններ: 

1945թ. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հիմնադրումից հետո, նույն թվականին կազմավորվում է Մարզախաղերի ամբիոնը: 

Իր գոյատևման տարիների ընթացքում ամբիոնը չի անվանափոխվել: Տարիների ընթացքում այն կրել է որոշ կառուցվածքային փոփոխություններ: Այսպես՝ սկզբնական շրջանում ամբիոնում գործել են բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, ֆուտբոլ, հանդբոլ մասնագիտությունները. 

  1968թ. ամբիոնից դուրս են եկել ֆուտբոլ և թենիս մասնագիտությունները: 

     1980թ. շախմատն ընդգրկվել է մարզախաղերի ամբիոնում: 

     1985թ. թենիս մարզաձևը միացել է մարզախաղերի ամբիոնին: 

     1988թ. բացվել է սեղանի թենիս մասնագիտությունը: 

     1992թ. բացվել է բիլիարդ մասնագիտությունը: 

     1997թ. փակվել է բիլիարդ մասնագիտությունը: 

     1999թ. վերաբացվել է բիլիարդ մասնագիտությունը: 

   2003թ. փակվեց բիլիարդ մասնագիտությունը, թենիս մասնագիտությունը միացվեց ֆուտբոլի ամբիոնին, իսկ շախմատ մասնագիտությունը, մարզական լրագրության հետ մեկտեղ, նոր ամբիոն ձևավորեցին: 

   2016թ. ֆուտբոլ և թենիս մասնագիտությունները միացան մարզախաղերի ամբիոնին: 

2020թ. ֆուտբոլ մասնագիտությունը առանձնացվեց և ստեղծվեց ֆուտբոլի ամբիոն

Ամբիոնի պատմությունը կերտել են՝ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչներ Մուշեղ Մամիկոնյանը, Ալեքսանդր Օգանովը, Կոնստանտին Վարդանյանը, պրոֆեսորներ՝ Կառլեն Մանուկյանը, Նինել Հովհաննիսյանը, հանրապետության վաստակավոր մարզիչներ՝ Բորիս Մելիքյանը, Նիկոլայ Խաչյանը, Սպարտակ Ծառուկյանը: Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են` Ալեքսանդր Օգանովը (1945-1950թթ·), Մուշեղ Մամիկոնյանը (1950-1960թթ·), Կառլեն Մանուկյանը (1969-1982, 1984-1989, 1993-1997թթ·), Հրանտ Սիմոնյանը (1982-1983թթ·), Նինել Հովհաննիսյանը (1983-1984թթ·), Եղիշե Դավթյանը (1989-1993թթ·), Հարություն Մելքոնյանը (1997թ·): 

Մարզախաղերի ամբիոնի շրջանավարտներից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել` Մուշեղ Մամիկոնյանը (հանդբոլ), Սերգեյ Արակչյանը (վելեյբոլ), Ալեքսանդր Օգանովը (բասկետբոլ), Կոնստանտին Վարդանյանը (բասկետբոլ), Արտաշես Նազարյանը (բասկետբոլ), Անժիկ Միրզոյանը (վոլեյբոլ), Բագրատ Բուռնազյանը (սեղանի թենիս), Ֆելիքս Սարգսյանը (սեղանի թենիս), Լորիս Քալաշյանը (շախմատ), Թամարա Աթանեսյան-Գալգալաուրին (թենիս), Աղասի Չարչօղլյանը (թենիս), Մամիկոն Համբարձումյանը (ֆուտբոլ), Ժորա Բաղդասարյանը(բասկետբոլ), Եղիշ Դավթյանը(բասկետբոլ):

Մարզախաղերի ամբիոնում փառքի են հասել հանրաճանաչ բասկետբոլիստներ՝ Արմենակ Ալաչաջյանը, Անահիտ Սարգսյանը, Կառլեն Մանուկյանը, Լյուբով Ալեքսանդրովան, վոլեյբոլիստ Սերոբ Փլավչյանը, հանդբոլիստներ՝ Գայանե Հարությունյանը, Զինաիդա Սարգսյանը, շախմատիստներ՝ Սմբատ Լպուտյանը, Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Ասրյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Լևոն Արոնյանը, սեղանի թենիսիստներ՝ Աննա Պողոսյանը, Ֆելիքս Սարգսյանը, Բագրատ Բուռնազյանը, Անիտա Զախարյանը, Նարինե Անտոնյանը, Սամվել Վարդանյանը, Սյուզաննա Զախարյանը, Ֆելիքս Փիլոսյանը, Գեղամ Վարդանյանը, ֆուտբոլիստներ՝ Խորեն Հովհաննիսյանը, Սամվել Պետրոսյանը, Արկադի Անդրեասյանը, Ֆուրման Աբրահամյանը, Ալյոշա Աբրահամյանը, Հենրիխ Մխիթարյանը: 

Մարզախաղերի ամբիոնը թևակոխելով իր պատմության 75 ամյակը, վստահությամբ գնում է դեպի իր ապագան՝ ժողովրդի և պետության առջև պատվով կատարելու իր առաքելությունը: Նախատեսված է 2020-2025թթ ընթացքում լուծել, մի քանի մասնագիտությունների գծով ուսումնական ձեռնարկների ստեղծման և հրատարակման խնդիրը: Հատուկ ուշադրություն դարձնել Սփյուռքի, սահմանամերձ շրջանների դպրոցներ մեկնող շրջանավարտների պատրաստման գործընթացին:

Հնարավորինս օգտվելով անհրաժեշտ նյութերից, հանձն ենք առել մի չափազանց և կարևոր, դժվարին, բայց շնորհակալ ու պատվաբեր գործ՝ գրել ինստիտուտի խոշորագույն ամբիոններից մեկի 75 տարիների պատմությունը, որտեղ մանրամասն զետեղված կլինեն ամբիոնում գործող մարզաձևերի շրջանավարտների համառոտակի նկարագրությունը, նվաճումները՝ գիտական, մարզական և ուսումնական բնագավառներում, որոնք ամբիոնի պատմական զարգացման ողջ ընթացքի վերաբերյալ ունեն հանրագիտարանային հնչեղություն:

Մարզախաղերի ամբիոնի կոլեկտիվը իր ուժերն ու հնարավորությունները չի խնայի իր պատմությունը արժանավայել ձևով կերտելու պատվաբեր և հայրենանվեր գործի համար:

Ըմբշամարտի, ծանրամարտի և բռնցքամարտի ամբիոնը հիմնադրվել է 1945 թ., իսկ 1975 թվականին վերանվանվել է ըմբշամարտի ամբիոն, 2020թվականից ամբիոնը կոչվում է ըմբշամարտի և արևելյան մարզաձևերի ամբիոն։

Ամբիոնի առաջին վարիչը եղել է ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետությունում ազատ ըմբշամարտի հիմնադիր Արտաշես Թադևոսի Նազարյանը:

Հետագայում ամբիոնի վարիչներ են եղել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արտաշես Կարապետյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Թումանյանը, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հրաչիկ Գասպարյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Աթոյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Առաքելյանը:

Ըմբշամարտի ամբիոնի կայացման, ինչպես նաև գիտամանկավարժական ծառայությունների մատուցման գործում իրենց ներդրումն են ունեցել. ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Բակուր Հասրաթյանը, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Ջանյանը, դոցենտ Էդուարդ Ա.Կարապետյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Խիթարյանը և ուրիշներ:

Ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնը ստեղծվել է 1945 թ.:

Ամբիոնի առաջին վարիչը ԽՍՀՄ սպորտի վարպետ, հանրապետության վաստակավոր մարզիչ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ,

Վրաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչիկ Գրիգորի Գասպարյանն էր:

Ամբիոնում աշխատած մեծ գիտամանկավարժական ծառայություն ունեցող դասախոսներից են.

    ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի ռեկորդակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, ԽՍՀՄ “Պատվո նշան” շքանշանի ասպետ Սերգո Համբարձումյանը

    ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Վիգեն Աճեմյանը

    ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Շավարշ Երթևցյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալբերտ Բազեյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների դոկտոր Յուրա Խաչատրյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների թեկնածու Մարտին Հովակյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Կառլոս Ջաներյանը

    ՀՀ վաստակավոր մարզիչ Դիկուլ Դավթյանը

    ԽՍՀՄ սպորտի վարպետ Հակոբ Հակոբյանը

Ամբիոնն այժմ ղեկավարում է ՄԳԹ պրոֆեսոր Աշոտ Դանիելյանը 

Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնը հիմնադրվել է 1945 թ.:

Ամբիոնի առաջին վարիչը եղել է, ինստիտուտի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Հայկ Փարսադանյանը:

Ամբիոնի կայացման գործում մեծ լումա են ներդրել նախկին դասախոսներ ինստիտուտի անդրանիկ պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ազատ Գալստյանը,

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Քնարիկ Մարգարյանը, ինստիտուտի գիտական քարտուղար Ստեփան Մալոյանը,ՀՀ վաստակավոր մարզիչ, ավագ դասախոս Լյուդմիլա Ղուկասյանը, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, դոցենտ Մուշեղ Մամիկոնյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀՀ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մելիքսեթյանը, Հանրապետության վաստակավոր մարզիչ Վլադիմիր Թաթյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Փայլակ Բոյախչյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մովսես Աբրահամով, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Արամ Գրիգորյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աղավարդ Եղիազարյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Հովակիմյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Սեմյոն Եղիկովը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հովհաննես Կիրակոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նինա Գրաբովսկայան և ուրիշներ: