ՆԵՐԱՌԱԿԱՆ ԼՍԱՐԱՆ ԲՈՒՀՈՒՄ

Փետրվարի 20-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում սովորականից մարդաշատ էր: Առիթը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աջակցությամբ նոր ներառական լսարանի բացումն էր:

Այստեղ են սովորելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք: Թեքահարթակներից մինչև սանհանգույց՝ այս լսարանն ամբողջությամբ հարմարեցված է ներառական կրթության համար:

Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը պաշտոնապես համարվում է ՀՀ կառավարության` կրթության ոլորտի առաջնահերթություններից ﬔկը և կրթական բարեփոխուﬓերի կարևոր բաղադրիչ: Բուհն էլ պետք է այդ բարեփոխումների կրողը դառնա: Պետք է նշել, որ բուհում արդեն տարեսկզբին քայլեր ձեռնարկվում էին ներառականության և մատչելիության ապահովման ուղղությամբ: ՀՖԿՍՊԻ-ի անվտանգության համակարգում աշխատում են առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձիք:

«Քայլեր են ձեռնարկվում ոչ միայն ֆիզիկական մատչելիության ապահովման ուղղությամբ, այլև, հաշվի առնելով բարձրագույն կրթության համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության կարևորությունը ներառական հասարակության կայացման հարցում, մենք հանձն ենք առել իրականացնել քայլեր ծրագրային և սոցիալական մատչելիության, ինչպես նաև ակադեﬕական ներառականության ուղղությամբ». հավելեց ռեկտորը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, բուհի ռեկտորի ԺՊ Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանը:

Գեմաֆին Գասպարյանն իր խոսքում շեշտադրեց, որ ֆիզիկական մատչելիությունից զատ, կարևոր է նաև սոցիալական մատչելիությունը, որ բոլորը լինեն հավասար, լինեն մեզնից մեկը: «Մենք այս ուղղությամբ արագ քայլերով առաջ ենք գնում, նոր նախագիծը, որը ներառում է և՛ ֆիզիկական, և՛ սոցիալական մատչելիության ապահովում, արդեն իսկ կառավարության սեղանին է: Այս կարևոր նախաձեռնությունը պետք է շարունակական լինի և օրինակ մյուս բուհերի համար». իր խոսքն ամփոփեց փոխնախարարը:

Լսարանն անվանակոչվեց Հայաստանում բազկամարտի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի անունով: